ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը
Լինի Մոսկվայում, թե՝ Բրյուսելում, ես պաշտպանել ու պաշտպանելու եմ բացառապես ՀՀ պետական շահը, որից նիկոլականները հեռու են։
ՀՀԿ պատվիրակությունը ՌԴ հանրային պալատում մասնակցել է հայ-ռուսական հարաբերություններին նվիրված միջոցառմանը։
Ծավալուն ելույթով հանդես եմ եկել, որտեղ բարձրաձայնել եմ հայ-ռուսական հարաբերությունների արդի մտահոգիչ իրավիճակի, ՀՀ անվտանգային սպառնալիքների, Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի, արցախահայերի բռնազավթման ու Բաքվում պահվող հայ ռազմագերիների ճակատագրի վերաբերյալ։
Խոսել եմ բաց առկա խնդիրներից։
Խոսել եմ ՀՀ-ին սպառնացող մարտահրավերներից։ Մատնանշել նաեւ ռուսական կողմի թերացումների մասին։ Բայց արի ու տես, որոշ ՔՊ-ականներ անամոթաբար ելույթիս մեջ տեսել են «ՀՀ-ի դեմ մատնագրեր»։
Ուրեմն ուշադիր լսեք, ՀՀ-ի դեմ գործել ու գործում եք դուք՝ տանելով ՀՀ-ն վիլայեթացման։
Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչել եք դուք։
Հայ-ռուսական երբեմնի հայանպաստ օրակարգը քանդել եք դուք։
Անկախության հռչակագրի դեմ գործում եք դուք։
Մնում էր Հայաստանն ադրբեջանացման տանող խմբակն ինձ պետական մտածողության դասեր տար։
Դուք ՀՀ-ի հետ ի՞նչ կապ ունեք։
Նույնացնել ՔՊ-ի ու ՀՀ-ի շահը՝ ախմախություն է։
Ու վերջում. իմ ելույթը վատ են տարել ՌԴ-ում բնակվող որոշ ադրբեջանամետ շրջանակներ ու որոշ ՔՊ-ականներ։
Իսկ ես գտնում եմ, որ հայ-ռուսական իրական ու փոխշահավետ դաշնակցությունը բխում է ՀՀ պետական շահից, որից դուք շատ հեռու եք։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: