Մերձավոր Արևելքում հակամարտության սրումը կարող է 1.2-1.7 տոկոսի գնաճ առաջացնել Հայաստանում. Մարտին Գալստյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի տնտեսությունը չի կարող անմասն մնալ տարածաշրջանում ծավալվող մարտական գործողությունների ազդեցությունից: Իրավիճակի սրումը կարող է 1.2-1.7 տոկոսի գնաճի հանգեցնել Հայաստանում:
Այս մասին մարտի 17-ի ասուլիսում հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
Անդրադառնալով Հայաստանի տնտեսությանը Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման հնարավոր ազդեցության վերաբերյալ հարցին՝ Մարտին Գալստյանը նշեց.
«Մեր գնահատականներով՝ գնաճը կկազմի մոտ 1.2-1.7 տոկոս: Ազդեցության մյուս ենթակոմպոնենտներն են նավթի գնի ավելացումը, ներմուծման այլընտրանքային ճանապարհների օգտագործման արդյունքում գնի որոշակի աճը և Իրանից ներմուծվող պարենային ապրանքների որոշակի փոխարինումը: Սա ռիսկերի տիրույթում է. չենք ասում, որ դա տեղի է ունենալու, բայց տեղի ունենալու պարագայում գնաճի վրա ազդեցությունը կլինի 1.2-1.7 տոկոս»:
ԿԲ նախագահի դիտարկմամբ՝ Հայաստանի տնտեսության վրա ազդեցության մի քանի ուղի է նշմարվում, որոնցից առաջինը ու, թերևս, կարևորներից մեկը հակամարտության ազդեցությունն է համաշխարհային տնտեսությանը և, օրինակ, ԱՄՆ-ում տնտեսական աճի և ընդհանուր տնտեսական զարգացումների վրա: