Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Լեհաստանը զորքեր չի ուղարկի Իրանի դեմ ԱՄՆ գործողություններին մասնակցելու համար։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կառավարության նիստից առաջ։
«Լեհաստանը իր զորքերը չի ուղարկի Իրան։ Այս հակամարտությունը ուղղակիորեն չի ազդում մեր անվտանգության վրա», – ասել է Տուսկը։
«Լեհաստանն ունի այլ առաքելություններ ՆԱՏՕ-ի շրջանակներում, այդ թվում՝ մեր ցամաքային և ռազմաօդային ուժերը, ինչպես նաև մեր ռազմածովային ուժերը, որոնք դեռևս կառուցման փուլում են։ Այն, ինչ մենք ունենք ծովում, պետք է ծառայի Բալթյան երկրների անվտանգությանը. մեր դաշնակիցները հասկանում են դա», – հավելել է քաղաքական գործիչը։