Իսրայելի բանակը պաշտոնապես հայտարարել է Ալի Լարիջանիի մահվան մասին

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իսրայելի պաշտպանության ուժերը պաշտոնապես հայտարարել են, որ Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին սպանվել է Թեհրանի մոտակայքում Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածի հետևանքով։

ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել։

«Պաշտպանության ուժերը հայտարարում են, որ 2026 թվականի մարտի 17-ին Իսրայելի ռազմաօդային ուժերը, հիմնվելով հետախուզության տվյալների վրա, ճշգրիտ հարված են հասցրել, որի հետևանքով սպանվել է Ալի Լարիջանին։ Հարվածը տեղի է ունեցել, երբ նա գտնվում էր Թեհրանի մոտակայքում»,- ասվում է հայտարարության մեջ։

Leave a comment