Սպորտային մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամները վերադառնում են Երևան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր սպորտային մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամները վերադառնում են Երևան: Այս մասին տեղեկացնում են ֆեդերացիայից:

«Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը և Կատարի Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գևորգյանին վերադարձի գործընթացում ցուցաբերած հսկայական աջակցության համար։

Շնորհակալություն ենք հայտնում նաև Կատարի մարմնամարզության ֆեդերացիայի գործընկերներին, Կատարում գտնվելու ողջ ընթացքում թիմին ցուցաբերած աջակցության համար»,- ասվում է ֆեդերացիայի տարածած հաղորդագրությունում։

Leave a comment