Հայերի արտառոց շարժ դեպի ՀՀ չկա, մարդիկ հույս ունեն՝ շուտով պատերազմը կվերջանա. Սինանյան

Հայերի արտառոց շարժ դեպի ՀՀ չկա, մարդիկ հույս ունեն՝ շուտով պատերազմը կվերջանա. Սինանյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Որևէ կոնկրետ տվյալ չունենք, թե քանի իրանահայ է եկել Հայաստան, բայց կարող ենք ասել, որ իրանահայերի արտառոց մարդկային հոսք դեպի Հայաստան, որը որևէ ձևով տարբերվում է նախորդ ժամանակահատվածներից, չունենք»:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

«Այս պահին փորձում ենք անընդհատ կապի մեջ լինել, պարբերաբար հնարավոր է լինում դա, բայց հիմնականում մարդիկ տներում են, զգույշ, փորձում են պարզապես վտանգավոր վայրերից հեռու մնալ, տներում են մնում և հույս ունեն, որ շուտով կվերջանա այս ամենը»,- նշել է նա։

Խոսելով վիրավորների մասին՝ Սինանյանը նշել է, որ խոսք է եղել երկու թեթև վիրավորի մասին, բայց ըստ նրա՝ շատ դժվար է այդ ամենը հաստատել:

«Հաճախ ասում են, երբ փորձում ենք ինֆորմացիայի հետևից գնալ, փորձում ենք հաստատել, պարզվում է՝ կա՛մ չի եղել, կա՛մ այնքան աննշան է եղել, որ տեղյակ չենք։ Հիշո՞ւմ եք այդ ընդվզումների, քաղաքական շարժման ընթացքում անընդհատ լուրեր էին պտտվում, թե քանի զոհված հայեր կան և այլն, բայց վերջում պարզվեց, որ այդ ուռճացված թվերը, մեղմ ասած, իրականությանը չէին համապատասխանում»,- ասել է Սինանյանը։

Leave a comment