««Մայր Հայաստան»-ի անդամները կիսվել են երկու մասի». Արմեն Գալջյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Մայր Հայաստան» խմբակցության անդամներն են Քոչարյանի համագումարին: Այն նույն խմբակցության անդամները, որոնք երկու տարի շարունակ ասում էին, թե Քոչարյանի հետ իրենց ուժը կապ չունի, և իրենց առաջնորդը Անդրանիկ Թևանյանն է, ով էլ նախկինում Քոչարյանի խմբակցության անդամ էր, հիմա կիսվել են երկու մասի կեսը` Թևանյանի հետ Ծառուկյանի մոտ է, կեսն էլ` Քոչարյանի, ու ուզում են համոզել, որ իրենք լրիվ նոր և առողջ ուժ են ու իրար հետ կապ չունեն:
     Չէ՛, պարոնայք, դուք ոնց նախկին ռեժիմի մաս եղել եք, էդպես էլ շարունակում եք լինել ու կրել ամբողջ քաղաքական պատասխանատվությունը»:

Leave a comment