Իսրայել Կացը հայտարարում է, թե Իրանի ԱԽ քարտուղար Ալի Լարիջանին սպանվել է Իսրայելի ավիահարվածի հետևանքով

The Times of Israel. Իրանի բարձրաստիճան պաշտոնյա Ալի Լարիջանին սպանվել է երեկ երեկոյան Իրանում Իսրայելի ավիահարվածի հետևանքով, հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։

Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է, որ թիրախավորել է Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Լարիջանիին, մինչդեռ հայտարարել, թե առանձին հարվածի հետևանքով սպանվել է «Բասիջ» կիսառազմական ուժերի հրամանատար Ղոլամրեզա Սոլեյմանին։

«Լարիջանին և «Բասիջ» հրամանատարը գիշերը ոչնչացվել են և միացել են ոչնչացման ծրագրի ղեկավար Խամենեիին և չարիքի առանցքի բոլոր ոչնչացված անդամներին՝ դժոխքի խորքում», – ասել է Կացն այսօր առավոտյան՝ ըստ իր գրասենյակի հաղորդագրության։

Leave a comment