Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ թեև ԱՄՆ-ն և Իրանը դեռ պատրաստ չեն բաց բանակցությունների վերականգնմանը, սակայն Թեհրանը պատրաստ է «կուլիսային» շփումների:
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի՝
• ներկայիս պայմանները «բարենպաստ չեն դիվանագիտության համար»,
• բայց Իրանն «բաց է ողջամիտ դիվանագիտության համար՝ փակ ալիքներով»,
• միաժամանակ Թեհրանը իրեն «դավաճանված է զգում» ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների պատճառով՝ միջուկային բանակցությունների ընթացքում։