ԱԱԾ-ն օրերս մտել է Աջափնյակի թաղապետարան

Հասարակություն

17.03.2026 | 13:21

Factor TV-ի տեղեկություններով՝ օրերս ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում։ ԱԱԾ աշխատակիցները խուզարկել են Քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի աշխատասենյակը, պահանջել փաստաթղթեր։

Մենք տեղեկացանք, որ ԱԱԾ-ն իր հետ նաև գրություն է տարել թաղապետարան, պահանջված փաստաթղերը ստանալուց հետո հեռացել են թաղապետարանից։

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանը հաստատեց Factor TV-ի տեղեկությունը։ Ասաց, որ որևէ աշխատակից չի ձերբակալվել և թաղապետարանում ԱԱԾ գործողություններին ազատումներ չեն հաջորդել։

Արփի Հակոբյան

Leave a comment