ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News
Իսրայելը գիշերը օդային հարված է հասցրել Իրանի տարածքում՝ թիրախավորելով Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիին։ Իսրայելական պաշտոնյաների փոխանցմամբ՝ դեռևս հստակ չէ՝ Լարիջանին զոհվել է, թե վիրավորվել հարվածի արդյունքում։
Միևնույն ժամանակ, պաշտպանության աղբյուրները հայտնում են, որ մեկ այլ վերջին հարվածի ընթացքում թիրախավորվել է նաև «Պղեստինի իսլամական ջիհադ» խմբավորման ղեկավարներից Աքրամ ալ Աջուրին և խմբավորման այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ։
—00—ԼԱ