https://arm.sputniknews.ru/20260317/cakhal-y-hajtnel-e-basiji-hramanatari-spanutjan-masin-el-um-en-tirakhavvorel-99939822.html
ՑԱԽԱԼ-ը հայտնել է «Բասիջի» հրամանատարի սպանության մասին. էլ ում են թիրախավորել
ՑԱԽԱԼ-ը հայտնել է «Բասիջի» հրամանատարի սպանության մասին. էլ ում են թիրախավորել
Sputnik Արմենիա
ԱՄՆ-ն ու Իսրայելը շարունակում են հարվածել Իրանին։ 17.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-17T13:35+0400
2026-03-17T13:35+0400
2026-03-17T13:35+0400
իսրայել
իրանի իսլամական հանրապետություն
հրամանատար
սպանություն
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/11/99938316_0:0:800:451_1920x0_80_0_0_04d78c296c917c81221b665770f8b703.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի- Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակըհայտարարել է «Բասիջ» ստորաբաժանման հրամանատար Գոլամ Ռեզա Սուլեյմանիի ոչնչացման մասին։Նշվում է, որ «Բասիջ» ստորաբաժանման հրամանատարը սպանվել է մարտի 16-ին Թեհրանին հասցված ավիահարվածի հետևանքով:Սուլեյմանին վերջին վեց տարիների ընթացքում կատարել է «Բասիջ» ստորաբաժանման հրամանատարի պարտականությունները, ասված Է ՑԱԽԱԼ-ի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել Է X սոցցանցում:Իսրայելական 12-րդ ալիքն իր հերթին հայտնում է, որ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին մարտի 17-ի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակի հարձակումների թիրախներից մեկն էր:Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:Իրանի շուրջ էսկալացիան հանգեցրել է Հորմուզի նեղուցի՝ Պարսից ծոցի երկրներից նավթի ու հեղուկացված բնական գազի համաշխարհային շուկա մատակարարումների առանցքային երթուղու փաստացի արգելափակմանը։
իսրայել
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/11/99938316_97:0:714:463_1920x0_80_0_0_547356224a3c77fcb67ccb347dcba0f2.jpg.webp
իսրայել, իրանի իսլամական հանրապետություն, հրամանատար, սպանություն, պատերազմ
իսրայել, իրանի իսլամական հանրապետություն, հրամանատար, սպանություն, պատերազմ
ԱՄՆ-ն ու Իսրայելը շարունակում են հարվածել Իրանին։
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի- Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակըհայտարարել է «Բասիջ» ստորաբաժանման հրամանատար Գոլամ Ռեզա Սուլեյմանիի ոչնչացման մասին։
Նշվում է, որ «Բասիջ» ստորաբաժանման հրամանատարը սպանվել է մարտի 16-ին Թեհրանին հասցված ավիահարվածի հետևանքով:
Սուլեյմանին վերջին վեց տարիների ընթացքում կատարել է «Բասիջ» ստորաբաժանման հրամանատարի պարտականությունները, ասված Է ՑԱԽԱԼ-ի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել Է X սոցցանցում:
«Իսրայելի պաշտպանության բանակըկշարունակի ակտիվգործողությունները իրանական ահաբեկչական ռեժիմի հրամանատարների դեմ», – նշված է հաղորդագրության մեջ։
Իսրայելական 12-րդ ալիքն իր հերթին հայտնում է, որ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին մարտի 17-ի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակի հարձակումների թիրախներից մեկն էր:
Իրանի շուրջ էսկալացիան հանգեցրել է Հորմուզի նեղուցի՝ Պարսից ծոցի երկրներից նավթի ու հեղուկացված բնական գազի համաշխարհային շուկա մատակարարումների առանցքային երթուղու փաստացի արգելափակմանը։