Պուտինը վաղը կընդունի Ուիտկոֆին եւ Քուշներին. CNBC


Միջազգային

CNBC-ի փոխանցմամբ՝ Պուտինը վաղը կընդունի Թրամփի հատուկ դեսպանորդ Ուիտկոֆին` Թրամփի փեսային` Քուշների հետ միասին։

CNBC-ին տված հարցազրույցում Թրամփի ներկայացուցիչը նա հայտնել է Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարցով Դավոսում Պուտինի ներկայացուցիչ Դմիտրիեւի հետ բանակցություններում զգալի առաջընթացի մասին։

Կրեմլը հրաժարվել է բացահայտել դավոսյան բանակցությունների մանրամասները։ Արդենմ հաստատվել է, որ կողմերը պայմանավորվել են բանակցային մանրամասները գաղտնագրել:

Ամեն դեպքում, եթե Պուտինն իրոք ընդունի Թրամփի բանագնացներին, դա եւս մեկ ազդակ կդառնա բանակցային նկատելի առաջընթացի մասին:


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝

Հետևեք մեզ նաև տելեգրամում՝

Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝

Leave a comment