Խախտվա՞ծ են արդյոք ՆԳՆ կրթահամալիրի պետական հավատարմագրման ժամկետները

Երեկ Yerkir.amներկայացրել էր ՀՀ որոշ բուհերում պետական հավատարմագրման խզումների վերաբերյալ տեղեկատվություն։

Անդրադարձ էինք կատարել նաև ՆԳՆ կրթահամալիրին:

Այժմ ավելի մանրամասն:

ՆԳՆ կրթահամալիրը ձևավորվել է 2024 թ. դեկտեմբերի 12-ին ՀՀ կառավարության N 1989-Ն որոշմամբ: Կրթահամալիրը վերակազմակերպվել է ՀՀ ՆԳՆ կրթահամալիր և Ճգնաժամային կառավարման ակադեմիա ՊՈԱԿ-ների միաձուլման արդյունքում: 

Նոր կրթահամալիրը հավատարմագրվել է 2025 թ. ապրիլի 23-ին:

Վերակազմակերպված ուսումնական հաստատություններից մեկը՝ Ճգնաժամային կառավարման ակադեմիան, նախկինում հավատարմագրվել է 2021 թ. հունվարի 15-ից 2025 թ. հունվարի 15-ը, իսկ մյուսը՝ ՆԳՆ կրթահամալիրը, 2019 թ. դեկտեմբերի 18-ից մինչև 2023 թ. դեկտեմբերի 18-ը:

Leave a comment