ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆֆը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ սպասվող հանդիպման մասին։ CNBC-ին տված հարցազրույցում նա հայտնել է, որ հանդիպում տեղի կունենա հինգշաբթի՝ հունվարի 22-ին։
«Մենք պլանավորում ենք հանդիպել Պուտինի հետ հինգշաբթի օրը», – ասել է Ուիթքոֆֆը։
Տեղեկությունը նաև հաստատել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմկտրի Պեսկովը։
Հիշեցնենք, որ Պուտինի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը հանդիպել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆֆի և ամերիկացի առաջնորդի փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ։ Բանակցությունները տեղի են ունեցել Դավոսում կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում։ Հանդիպումը տեղի է ունեցել փակ դռների հետևում «USA House»-ում և տևել է ավելի քան երկու ժամ։