«Մինչ դուք սպասում եք, որ նախարարը բարեհաճի պատասխանել, ժամանակը գնում է»․ Գևորգ Գրիգորյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Բժիշկ Գևորգ Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տիկին նախարարը կրկին տեսանյութ է հրապարակում, որտեղ առցանց հաշվիչով ձևավորում է ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺՇԿԻ աշխատավարձը…
     Տիկին նախարարը կամ չի հասկանում, կամ էլ միտումնավոր չի ուզում հասկանա, որ ԲժշկիՁայն նախաձեռնող խմբի օրակարգի առաջին հարցը վերաբերվում է ՆԵՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ աշխատավարձի ձևավորմանը: Երկու տարբերակներն էլ բացասական են…
     Եվ կրկին տիկին նախարարը չի պատասխանում մեկնաբանություններում իրեն գրվող նեղ մասնագետների, բուժքույրերի, շտապ օգնության բժիշկների և անէսթեզիոլոգների աշխատավարձերին վերաբերվող հարցերին:
     Կոլեգաներ ջան, մինչև դուք «սպասում» եք, որ նախարարը բարեհաճի ձեզ պատասխանի՝ ձեր ժամանակը գնում է, աշխատավարձերը նոր հաշվարկով ձեզ տրվում է և դուք ստեղծում եք նման աշխատավարձով աշխատելու նախադեպ, որը հետագայում փոխելն ավելի բարդ է լինելու»։

Leave a comment