Այսօր Երևանի կենտրոնի որոշ հասցեներում ջուր չի լինի

Այսօր Երևանի կենտրոնի որոշ հասցեներում ջրանջատում է նախատեսված

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի./Նովոստի-Արմենիա/. Այսօր ջրանջատում է նախատեսված Երևանի կենտրոնի որոշ հասցեներում։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ մարտի 17-ին ժամը 10:00-14:00-ն կդադարեցվի Մաշտոցի Պող. 11, 13, 16, 16/1 շենքերի, Խորենացու 1, 3 շենքերի ջրամատակարարումը:




«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։


Leave a comment