Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հույս է հայտնել, որ երկրի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին «շատ շուտով» ուղերձով կդիմի հանրությանը:
«Ես կարող եմ ձեզ ասել, որ նա լավ է։ Վստահ եմ՝ արդեն լսել եք նրա ուղերձի մասին, և հուսով եմ, որ շատ շուտով նա ևս մեկ ուղերձով հանդես կգա հանրությանը»,- ասել է պաշտոնյան՝ NDTV հեռուստաալիքին։
Ավելի վաղ Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խաթիբզադեն հայտարարել էր, որ երկրի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հանրությանը կներկայանա, երբ ինքը և իր գրասենյակը անհրաժեշտ համարեն։