Նորանկախ Հայաստանի առաջին եկեղեցին Տաշիր քաղաքի մայր եկեղեցին է, որի կառուցման մեկնարկը Սամվել եւ Կարեն Կարապետյան եղբայրները տվեցին դեռ հեռավոր 90-ականներին։
1995 թվականի ամռանը եկեղեցու հիմնարկեքի օրհնության կարգը կատարեց Ամենայն հայոց Հայրապետ Գարեգին Առաջինը։ Տաշիրի Սուրբ Սարգիս եկեղեցին օծվեց Գարեգին Ն Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ 2000 թվականի աշնանը։
5 տարի տևած բարդ և ծավալուն շինարարությունն առաջին հերթին ժողովրդի հավատի ու Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր արժեքների վերականգնում էր։
Ու պատահական չէ, որ այսօր էլ ազգային բարերարը եկեղեցու կողքին է ու անազատության մեջ հենց եկեղեցուն սատարելու համար։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)