ԱԽ քարտուղարը ներկայացրել է հաստատված խաղաղության ինստիտուցիոնալիզացմանն ուղղված քայլերը

Քաղաքականություն
Պաշտոնական

ԱԽ քարտուղարը ներկայացրել է հաստատված խաղաղության ինստիտուցիոնալիզացմանն ուղղված քայլերը

Մարտի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի երկրների ԱԳՆ արևելյան եվրոպայի վարչությունների տնօրեններից բաղկացած պատվիրակությանը:

 

ԱԽ քարտուղարը ներկաների խնդրանքով ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված քայլերն ու դրանց կարևորությունը:

 

Վերոնշյալի համատեքստում պատվիրակության անդամներն ընդգծել են, որ աջակցում են տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերին:

 

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանում ստեղծված իրավիճակին և դրա շրջանակում անվտանգային զարգացումներին:

Leave a comment