«4 բան, որ առաջիկայում պետք է անեն ընդդիմադիրները». Ոսկան Սարգսյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «4 բան, որ առաջիկայում պետք է անեն ընդդիմադիրները
     Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» դարձնելուց խուսափելու, պետությունը փրկելու համար իրական ընդիմադիրները պետք է ԱԺ ընտրություններից առաջ համաձայնագիր ստորագրեն, որով պայմանավորեն,
     1․ Նախընտրական շրջանում զերծ են մնում միմյանց թիրախավորելուց, քննադատելուց։
     2․ Բացառում են որևէ համագործակցություն ՔՊ-ի հետ։
     3․ Նախընտրական շրջանում և ընտրությունների օրը միասին պայքարում են ընտրակեղծիքների դեմ։
     4․ Ընտրություններից հետո ամենաշատ քվե ստացած ընդդիմադիր ուժի շուրջ համագործակցություն են հաստատում։
     Միայն այսպես կարելի է իրական ընդդիմադիրներին զատել Նիկոլ Փաշինյանի մոտ ընդդիմադիր աշխատող, նրա կողմից ընդդիմադիր դաշտ գործուղվածներից»:

Leave a comment