«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ՀՅԴ–ն որոշել են շարունակել համագործակցությունը և առաջիկա ընտրություններին մասնակցելու են միասնաբար’ «Հայաստան» դաշինքով, հայտարարել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է։
«Պատիվ ունեմ պաշտոնապես հայտարարելու՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ՀՅԴ-ն որոշում են կայացրել շարունակելու համագործակցությունը։ Մեզ միացել է «Առաջ» կուսակցությունը, բազմաթիվ հանրային գործիչներ, և առաջիկա ընտրություններին մենք մասնակցելու ենք միասնաբար՝ «Հայաստան» դաշինքով»,- ասաց Սաղաթելյանը «Հայաստան» դաշինքի միջոցառման ժամանակ։
Միջոցառման ժամանակ նաև հայտնի դարձավ, որ դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն էԼ
Դիմելով ընդդիմադիր ուժերին՝ Սաղաթելյանը նշեց, որ այդ դաշտում դաշինքը թիրախներ չունի։
«Մենք ընդիմադիր դաշտում ունենք պայքարի այսօրվա և վաղվա գործընկերներ։ Մեր թիրախը մեկն է՝ գործող իշխանությունը։ Մենք շարժվելու ենք այդ սկզբունքով, և այդ նույն պահանջն ու ակնկալիքը ունենք ընդդիմադիր դաշտի բոլոր ուժերից», – նշեց Սաղաթելյանը։
Հերթական խորհրդարանական ընտրությունները նախատեսված են 2026թ․–ի հունիսի 7–ին։