https://arm.sputniknews.ru/20260316/amn-n-ev-israjely-irani-vra-hardzakmamb-brnutjan-shghta-en-sandzazertsel-merdzavvor-arevelqum-rd-99917457.html
ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի վրա հարձակմամբ բռնության շղթա են սանձազերծել Մերձավոր Արևելքում. ՌԴ
ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի վրա հարձակմամբ բռնության շղթա են սանձազերծել Մերձավոր Արևելքում. ՌԴ
Sputnik Արմենիա
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը կոչ է արել անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները: 16.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-16T20:41+0400
2026-03-16T20:41+0400
2026-03-16T20:41+0400
ռուսաստան
մերձավոր արևելք
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
ամն
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/1e/92932109_0:0:895:503_1920x0_80_0_0_2212e25928892b67e920073270e83fc2.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Իրանի վրա ուխտադրուժ և չհրահրված հարձակմամբ ԱՄՆ-ն ու Իսրայելը բռնության նոր փուլ են սանձազերծել Մերձավոր Արևելքում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն՝ տարածաշրջանում ճգնաժամի ընդլայնման կապակցությամբ։ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում արձանագրել են, որ ամերիկա-իսրայելական ագրեսիայի զոհերի թիվը հասնում է հարյուրների և հազարների, անդառնալի վնաս են կրում քաղաքացիական ենթակառուցվածքները, Իրանի պատասխան հարվածներից տուժում են նաև հարևան երկրները, կաթվածահար է եղել նավագնացությունը համաշխարհային տնտեսության համար կարևորագույն նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցով:Դրա հետ մեկտեղ նախարարությունում նկատել են, որ ապաէսկալացիայի ուղիներ փնտրելու և բանակցություններին վերադառնալու փոխարեն նկատվում է հետագա փոխադարձ դաժանացում, կողմերը ավելի ու ավելի մահացու և կործանարար հարվածներ են հասցնում միմյանց։Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:Իրանի շուրջ էսկալացիան հանգեցրել է Հորմուզի նեղուցի՝ Պարսից ծոցի երկրներից նավթի ու հեղուկացված բնական գազի համաշխարհային շուկա մատակարարումների առանցքային երթուղու փաստացի արգելափակմանը։
մերձավոր արևելք
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/1e/92932109_137:0:809:504_1920x0_80_0_0_4e0139862735ee00589b18f59194345a.jpg.webp
ռուսաստան, մերձավոր արևելք, իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, ամն, պատերազմ
ռուսաստան, մերձավոր արևելք, իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, ամն, պատերազմ
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը կոչ է արել անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները:
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Իրանի վրա ուխտադրուժ և չհրահրված հարձակմամբ ԱՄՆ-ն ու Իսրայելը բռնության նոր փուլ են սանձազերծել Մերձավոր Արևելքում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն՝ տարածաշրջանում ճգնաժամի ընդլայնման կապակցությամբ։
«Իրանի վրա իրենց ուխտադրուժ և չհրահրված հարձակմամբ ԱՄՆ-ն և Իսրայելը Մերձավոր Արևելքում բռնության աննախադեպ շրջապտույտ են սկսել, որի վերջը չի երևում»,-ասված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում արձանագրել են, որ ամերիկա-իսրայելական ագրեսիայի զոհերի թիվը հասնում է հարյուրների և հազարների, անդառնալի վնաս են կրում քաղաքացիական ենթակառուցվածքները, Իրանի պատասխան հարվածներից տուժում են նաև հարևան երկրները, կաթվածահար է եղել նավագնացությունը համաշխարհային տնտեսության համար կարևորագույն նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցով:
Դրա հետ մեկտեղ նախարարությունում նկատել են, որ ապաէսկալացիայի ուղիներ փնտրելու և բանակցություններին վերադառնալու փոխարեն նկատվում է հետագա փոխադարձ դաժանացում, կողմերը ավելի ու ավելի մահացու և կործանարար հարվածներ են հասցնում միմյանց։
«Վերահաստատում ենք բոլոր կողմերին ուղղված մեր հաստատակամ կոչը՝ անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները և իրավիճակը տեղափոխել քաղաքական-դիվանագիտական հուն: Եվ առաջին հերթին՝ հրաժարվել քաղաքացիական օբյեկտների ու ենթակառուցվածքների վրա հարձակումներից, կանգնեցնել խաղաղ բնակչության մահերն ու տառապանքները ինչպես Պարսից ծոցի արաբական երկրներում, այնպես էլ Իրանում»,-նշված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
Իրանի շուրջ էսկալացիան հանգեցրել է Հորմուզի նեղուցի՝ Պարսից ծոցի երկրներից նավթի ու հեղուկացված բնական գազի համաշխարհային շուկա մատակարարումների առանցքային երթուղու փաստացի արգելափակմանը։