Մի՛ վախեցեք հատկապես ամենավախկոտներից. Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հայտարարել է, որ պետք չէ վախենալ վախկոտներից։
«Մի՛ վախեցեք։ Մենք պետք է ընտրենք մեր ընկած հազարավոր եղբայրների փոխարեն, ում երազանքները կիսատ մնացին։ Պետք է ընտրենք քաղաքացիությունից ապօրինի զրկված մեր տասնյակ հազարավոր արցախցի քույրերի ու եղբայրների անունից։
Պետք է ընտրենք բռնազավթման տակ գտնվող մեր եկեղեցիների, մեր գերեզմանների, հայոց ցեղասպանության զոհ դարձած սուրբ նահատակների անունից, ովքեր ամեն օր մեզ ասում են, մոռացության մի՟ մատնեք մեզ, մի’ ուրացեք»։