Թուրքիայի մոտ 20000 քաղաքացի կարտաքսվի Կանադայից. Քարնի


Կանադայի վարչապետ Մարկ Քարնին չեղարկել է վիզային ծրագիրը Թուրքիայի այն քաղաքացիների համար, որոնք այդ երկիր են տեղափոխվել 2023 թվականի փետրվարյան երկրաշարժերից հետո։


Ծրագիրը, որը երկրաշարժից տուժած շրջաններից Թուրքիայի մինչև 20000 քաղաքացու օգնել է տեղափոխվել Կանադա, նախաձեռնել է Քարնիի նախորդը՝ Ջասթին Թրյուդոն:


Մարկ Քարնին, սակայն, հայտարարել է, որ երկրի ներգաղթի քաղաքականության փոփոխությունների պատճառով Թուրքիայում երկրաշարժից տուժածների համար վիզաների ժամկետը չի երկարաձգվի:


Վերջին մի քանի տարվա ընթացքում մոտ 10 հազար թուրք քաղաքացի կամավոր Կանադայից վերադարձել է հայրենիք, իսկ մնացած մոտ 9 հազարը տուն կվերադառնա «պարտադիր կարգով» առաջիկա օրերին:


Կանադայում գտնվող Թուրքիայի քաղաքացիները, որոնց ժամանակավոր կացության թույլտվությունը չի երկարաձգվել, կոչ են արել Օտտավային վերանայել որոշումը։

Leave a comment