«Ես այն ցրիվ կտամ». Թրամփը հնարավոր է համարել Խարկ կղզուն կրկին հարվածելու տարբերակը

https://arm.sputniknews.ru/20260316/es-ajn-criv-ktam-trampy-hnaravvor-e-hamarel-khark-kghzun-krkin-harvatselu-tarberaky-99914895.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/05/99515426_145:0:1568:1067_1920x0_80_0_0_6da4724c348cbbec01dee7606b499fa7.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, դոնալդ թրամփ, ամն, պատերազմ

իրանի իսլամական հանրապետություն, դոնալդ թրամփ, ամն, պատերազմ

Բաժանորդագրվել

ԱՄՆ նախագահն ավելի վաղ հայտնել էր կղզուն հարվածելու մասին՝ սպառնալով հարձակվել այնտեղի նավթային ենթակառուցվածքի վրա, եթե Իրանը Հորմուզի նեղուցում խոչընդոտներ ստեղծի նավագնացության համար:

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարում իրանական Խարկ կղզուն կրկին հարվածելու տարբերակը։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով «PBS» ցանցի լրագրող Լիզ Սոնդերսին:

Թրամփն ընդգծել է, որ հակամարտության հետագա սրման դեպքում պատրաստ է ամբողջությամբ ոչնչացնել կղզում առկա ենթակառուցվածքը:

«Ես նորից կհարվածեմ։ Այո, նրանց պարզ ասել եմ՝ ես այն (կղզին – խմբ.) ցրիվ կտամ», – ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը նշել է, որ նախորդ հարձակման ժամանակ հատուկ հրամայել էր «100 յարդ» (մոտ 91 մետր) հեռավորություն պահպանել «նավթի հետ կապված» օբյեկտների շուրջ:

Նրա խոսքով՝ արկերը «նույնիսկ մոտ չեն ընկել» տերմինալներին, քանի որ ինքը չի ցանկացել ամբողջությամբ ոչնչացնել կոմունիկացիաները, որոնց վերականգնման և հավաքման համար «տարիներ կպահանջվեին»:

Ավելի վաղ Թրամփը հայտնել էր կղզուն հարվածելու մասին՝ սպառնալով հարձակվել այնտեղ առկա նավթային ենթակառուցվածքի վրա, եթե Իրանը Հորմուզի նեղուցում խոչընդոտներ ստեղծի նավագնացության համար:

«Axios» պորտալը, հղում անելով իր աղբյուրներին, ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ առաջնորդը դիտարկում է նաև իրանական Խարկ կղզին գրավելու հնարավորությունը, ինչը կպահանջի ամերիկացի զինվորականների ափհանում:

Leave a comment