Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.
2026 թվականի մարտի 12–16-ը Աստանա քաղաքում (Ղազախստանի Հանրապետություն) մասնակցեցի Ղազախստանի Հանրապետությունում անցկացվող՝ նոր Սահմանադրության ընդունման հարցով հանրապետական հանրաքվեի դիտորդական առաքելությանը։
Դիտորդական առաքելությունն իրականացվում էր ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պատվիրակության կազմում։ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից առաքելությանը մասնակցում էինք ես և պատգամավոր Նարեկ Բաբայանը։
Առաքելության շրջանակում միջազգային դիտորդների հետ այցելեցինք Աստանա քաղաքի մի շարք ընտրատեղամասեր, ծանոթացանք հանրաքվեի կազմակերպման և անցկացման գործընթացին, հետևեցինք քվեարկության ընթացքին։
Դիտորդական առաքելությունը կարևոր հնարավորություն էր միջազգային գործընկերների հետ փորձի փոխանակման, ինչպես նաև Հայաստան–Ղազախստան միջխորհրդարանական համագործակցության հետագա զարգացման տեսանկյունից։