https://arm.sputniknews.ru/20260316/inchu-e-kang-arel-ukrainaji-khaghaghutjan-gvortsyntacy-rd-nakhagahi-khvosnaki-meknabanutjuny-99897967.html
Ինչո՞ւ է կանգ առել Ուկրաինայի խաղաղության գործընթացը. ՌԴ նախագահի խոսնակի մեկնաբանությունը
Ինչո՞ւ է կանգ առել Ուկրաինայի խաղաղության գործընթացը. ՌԴ նախագահի խոսնակի մեկնաբանությունը
Sputnik Արմենիա
Կրեմլը նշել է, որ Թրամփի հայտարարությունները չեն հաստատում Ուկրաինայի նկատմամբ հետաքրքրությությունը կորցնելու մասին Financial Times-ի հաղորդագրությունները։ 16.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-16T15:06+0400
2026-03-16T15:06+0400
2026-03-16T15:06+0400
ռուսաստան
ուկրաինա
ռազմական հատուկ գործողություն
հատուկ ռազմական գործողություն
դոնալդ թրամփ
խաղաղություն
բանակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/1636/05/16360587_0:0:3186:1793_1920x0_80_0_0_2be561a7811458e6e53cda0edd3120d7.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Գործարքի գնալու վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչերը` ուղղված Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, հաստատում են, որ հենց ուկրաինական կողմն է հակամարտության կարգավորման գործընթացի գլխավոր խոչընդոտը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։Լրագրողները հարցրել են Պեսկովին, թե արդյոք Կրեմլը տեսել է Financial Times (FT)-ի հաղորդագրություններն այն մասին, որ Ուկրաինայի խաղաղության գործընթացն իբր կանգ է առել, որովհետև Թրամփը կորցրել է հետաքրքրությունը դրա հանդեպ։Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ զարմացած է Կիևի ռեժիմի՝ ուկրաինական կարգավորման համար գործարք կնքելու դժկամությունից։ Ինչպես ընդգծել է ամերիկացի առաջնորդը, Զելենսկու հետ «գործարք կնքելն ավելի դժվար է», քան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։Պեսկովը նաև աբսուրդային է անվանել Զելենսկու որոշումը՝ պատժամիջոցներ սահմանել ՌԴ 10 պարալիմպիկ խաղերի մասնակիցների նկատմամբ (Ռուսաստանի հավաքականը 2026 թվականի Իտալիայում կայացած ձմեռային պարալիմպիկ խաղերի ժամանակ մեդալների հաշվարկում երրորդ տեղն է զբաղեցրել):«Հավանաբար, իմաստ չկա մեկնաբանել Կիևի ռեժիմի յուրաքանչյուր քայլը, առավել ևս, որ այդ քայլերի մեծ մասը հաճախ խելամիտ բացատրություն չունի», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով ՌԻԱ Նովոստիի հարցին:Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները տեղի են ունեցել Ժնևում փետրվարի17-18-ին:ՌԴ պատվիրակությունը գլխավորել է Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին: Բանակցությունների երկրորդ օրվա արդյունքներով նա նշել էր, որ քննարկումները «դժվար էին, բայց գործնական»: Մեդինսկին նաև հայտարարել էր մոտ ապագայում նոր հանդիպման մասին: Սակայն մարտին Թուրքիայում նախատեսված հանդիպումը հետաձգվել է:
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/1636/05/16360587_269:0:3000:2048_1920x0_80_0_0_f63008c7e936e84cf06031794f0e5a84.jpg.webp
ռուսաստան, ուկրաինա, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, դոնալդ թրամփ, խաղաղություն, բանակցություն
ռուսաստան, ուկրաինա, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, դոնալդ թրամփ, խաղաղություն, բանակցություն
Կրեմլը նշել է, որ Թրամփի հայտարարությունները չեն հաստատում Ուկրաինայի նկատմամբ հետաքրքրությությունը կորցնելու մասին Financial Times-ի հաղորդագրությունները։
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Գործարքի գնալու վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչերը` ուղղված Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, հաստատում են, որ հենց ուկրաինական կողմն է հակամարտության կարգավորման գործընթացի գլխավոր խոչընդոտը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Լրագրողները հարցրել են Պեսկովին, թե արդյոք Կրեմլը տեսել է Financial Times (FT)-ի հաղորդագրություններն այն մասին, որ Ուկրաինայի խաղաղության գործընթացն իբր կանգ է առել, որովհետև Թրամփը կորցրել է հետաքրքրությունը դրա հանդեպ։
«Դատելով նրա հայտարարություններից՝ նախագահ Թրամփը որևէ հետաքրքրություն չի կորցրել։ Ավելին, նա համառորեն խորհուրդ է տալիս նախագահ Զելենսկուն գործարքի գնալ։ Եվ այդ հայտարարություններից հետևում է, որ հենց ուկրաինական կողմն է բանակցային գործընթացի գլխավոր արգելակողը», – լրագրողներին ասել է Պեսկովը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ զարմացած է Կիևի ռեժիմի՝ ուկրաինական կարգավորման համար գործարք կնքելու դժկամությունից։ Ինչպես ընդգծել է ամերիկացի առաջնորդը, Զելենսկու հետ «գործարք կնքելն ավելի դժվար է», քան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Պեսկովը նաև աբսուրդային է անվանել Զելենսկու որոշումը՝ պատժամիջոցներ սահմանել ՌԴ 10 պարալիմպիկ խաղերի մասնակիցների նկատմամբ (Ռուսաստանի հավաքականը 2026 թվականի Իտալիայում կայացած ձմեռային պարալիմպիկ խաղերի ժամանակ մեդալների հաշվարկում երրորդ տեղն է զբաղեցրել):
«Հավանաբար, իմաստ չկա մեկնաբանել Կիևի ռեժիմի յուրաքանչյուր քայլը, առավել ևս, որ այդ քայլերի մեծ մասը հաճախ խելամիտ բացատրություն չունի», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով ՌԻԱ Նովոստիի հարցին:
Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները տեղի են ունեցել Ժնևում փետրվարի17-18-ին:
ՌԴ պատվիրակությունը գլխավորել է Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին: Բանակցությունների երկրորդ օրվա արդյունքներով նա նշել էր, որ քննարկումները «դժվար էին, բայց գործնական»: Մեդինսկին նաև հայտարարել էր մոտ ապագայում նոր հանդիպման մասին: Սակայն մարտին Թուրքիայում նախատեսված հանդիպումը հետաձգվել է: