Փոփոխություն Կոնվերս Բանկի ղեկավար կազմում


Լուրեր |


«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պարոն Անդրանիկ Գրիգորյանը մարտի 31-ից դադարեցնելու է գործունեությունը Բանկի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում՝ իր նախաձեռնությամբ։

Բանկի
Խորհուրդն
 իր
անկեղծ երախտագիտությունն է հայտնում պարոն Գրիգորյանին՝ 
Կոնվերս
Բանկում նրա ղեկավարման և
 Բանկի առաջնորդության գործում կարևոր ավանդի
համար
:

Կոնվերս Բանկի Խորհրդի նախագահ Մարսելո Վենդեն
նշել է. «Մեր երախտագիտությունն ենք հայտնում Անդրանիկ 
Գրիգորյանին առաջնորդության և Բանկի զարգացման
գործում ունեցած կարևոր ներդրման համար։ Նրա 
կառավարման ընթացքում Կոնվերս Բանկը
ամրապնդեց իր դիրքերը Հայաստանի ֆինանսական համակարգում, շարունակեց զարգացնել գործարար
հարաբերությունները, զարկ տրվեց
Բանկի տեխնոլոգիական փոխակերպմանը, ընդլայնվեցին հաճախորդների և ՀՀ տնտեսության
աջակցությանը միտված պրոդուկտային առաջարկները։ Այդ գործընթացում առանձնահատուկ շեշտադրում
կատարվեց թվային պրոդուկտների և ծառայությունների զարգացման վրա։ Անդրանիկ 
Գրիգորյանին մաղթում ենք նոր հաջողություններ
իր հետագա նախաձեռնություններում»։

Կառավարման շարունակականությունն
ապահովելու նպատակով 
Խորհուրդը Բանկի գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
է նշանակել պարոն 
Հրանտ Հակոբյանին, ով ներկայում զբաղեցնում է Կոնվերս Բանկի գլխավոր
գործադիր տնօրենի տեղակալի և ֆինանսական տնօրենի պաշտոնները։ Նշանակումն ուժի մեջ կմտնի
ապրիլի 1-ից։

Խորհրդի նախագահը հավելել է.
«Վերջին 10 տարիների ընթացքում Հրանտ Հակոբյանը եղել է Բանկի ղեկավար 
կազմի առանցքային
անդամներից մեկը։ Նրա նշանակմամբ 
Խորհուրդը նպատակ ունի ապահովել առաջնորդության շարունակականությունը
և Բանկի զարգացման ռազմավարության հետևողական իրականացումը»։

Կոնվերս Բանկի մասին













«Կոնվերս
Բանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը գործում է Հայաստանում և տրամադրում
է բանկային ծառայությունների լայն շրջանակ ֆիզիկական անձանց, փոքր և միջին 

Leave a comment