Ինչ վիճակում է 1 տարեկան երեխան, ում ծեծելու մեջ կասկածում են խորթ մորը. մանրամասնում են ԲԿ-ից

Ինչ վիճակում է 1 տարեկան երեխան, ում ծեծելու մեջ կասկածում են խորթ մորը. մանրամասնում են ԲԿ-ից

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Երեխան գտնվում է վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ։Այս պահին այլ որևէ տեղեկություն հայտնել չենք կարող»,-  այս մասի Zarkerak.am-ի  հետ զրույցում հայտնեց«Արաբկիր» բժշկական կենտրոնի խոսնակ Տիգրանուհի Հարությունյանը՝ անդրադառնալով «Կլինիկական մահ» ախտորոշմամբ ԲԿ տեղափոխված երեխայի վիճակին:  

Նշենք, որ  որ այսօր «Արաբկիր» բժշկական համալիր է տեղափոխվել մեկ տարեկան երկու ամսական երեխա՝ «կլինիկական մահ» ախտորոշմամբ։ Սպանության փորձի հատկանիշներով մեկ անձ ձերբակալվել է, ըստ տեղեկությունների, երեխայի խորթ մայրը: Սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

Leave a comment