ՀՀ-ում կա շատ վարկ վերցնելու մոլուցք. այսօր մեկնարկած «Փողի միջազգային շաբաթ» իրազեկման արշավի շրջանակներում ասել է Կենտրոնական բանկի ֆինանսական կրթման և ներառման բաժնի պետ Արաքսյա Մանուչարյանը, ապա նշել, որ դեպքում է խելամիտ վարկ վերցնելը. «Լավ են համարվում այն վարկերը, որոնք ավելի շատ արժեք են ստեղծում, քան մեզնից տանում են։ Օրինակ՝ դրանք կարող են լինել՝ հիփոթեքը, երբ դուք տուն եք ստեղծում, բիզնես վարկը, երբ բիզնես եք ստեղծում, ուսանողական վարկը, երբ կրթվում եք, գյուղատնտեսականը և այլն»։ Մանուչարյանի խոսքով «Փողի միջազգային շաբաթ»-ի ընթացքում քաղաքացիներն իրազեկվում են զեղծարարություններից պաշտպանվելու, առցանց գնումների կայքերի, ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի գործառույթների մասին, ինչը կօգնի գնալ դեպի ֆինանսկան բարեկեցություն։
Վարկը լավն է, երբ այն արժեք է ստեղծում. ԿԲ ներկայացուցիչը օրինակներ է ներկայացնում
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։