ԱՄՆ-ն չի արձագանքել Պուտինի առաջարկին՝ պահպանելու ռազմավարական զենքի կրճատման մասին պայմանագիրը, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայի՝ զենքի չտարածման համաժողովի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում։
– ԱՄՆ-ն հստակ բացատրություն չի տվել Թրամփի՝ միջուկային փորձարկումները վերսկսելու հրամանի վերաբերյալ։
– ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ապակառուցողական գործողությունների պատճառով տիեզերքի ռազմականացման, այն հակամարտության գոտու վերածելու ռիսկերը զգալիորեն աճում են։
– Միջուկային զենքի չտարածման ռեժիմի ճակատագիրը լուրջ մտահոգություն է առաջացնում։ Այս տարի քննարկումները տեղի կունենան Մերձավոր Արևելքում և Պարսից ծոցում սուր ռազմական և քաղաքական ճգնաժամերի ֆոնին։
– Ամերիկյան «Ոսկե գմբեթ» գլոբալ հրթիռային պաշտպանության համակարգի նախագիծը լուրջ սպառնալիք է ներկայացնում ռազմավարական կայունության համար։
– Ավելի ու ավելի շատ երկրներ կարծում են, որ միայն միջուկային զենքը կարող է ապահովել իրենց պաշտպանության հուսալի երաշխիք, ինչը լուրջ ռիսկեր է պարունակում։
– Մի շարք երկրներ աշխատում են առկա պաթոգենները ուժեղացնելու և որոշակի բնութագրերով արհեստական միկրոօրգանիզմներ ստեղծելու ուղղությամբ։