Այսօր՝ մարտի 16-ից, մեկնարկում է «Փողի միջազգային շաբաթ» իրազեկման արշավը, որը նվիրվում է անձնական ֆինանսների մասին իրազեկմանը։
ԿԲ խորհրդի անդամները և անձնական ֆինանսների գծով փորձագետները այցելելու են Արմավիր, Հրազդան, Գավառ, Էջմիածին, Արթիկ և Գյումրի։
Մանրամասների համար կարող են գրել ABC Finance-ին։
Կենտրոնական բանկի ֆինանսկան կրթման և ներառման բաժնի պետ Արաքսյա Մանուչարյանը ներկայացրել է, թե ինչ են անելու արշավի ժամանակ, և խոսել անձնական ֆինանսների կառավարման մասին։ Անձնական ֆինանսների կառավումը ունի 8 հիմնական թեմա, և այդ 8 թեմաներն են․ առաջինը՝ մակրոտնտեսական հասկացություններ։ Մենք օգնում ենք մեր սպառողներին, որ հասկանան, թե ինչ է փոխարժեքը, ինչ է գնաճը, ինչպես հասկանան մակրոտնտեսական հասկացությունները և կիրառեն իրենց անձնական ֆինանսները կիրառելիս։ Այնուհետև՝ բյուջերի պլանավորում․ ինչպես լավ կառավարել ձեր եկամուտները և ծախսերը, եթե չի բավարարում ձեր եկամուտները՝ ինչպես ավելացնել, եթե չի տեղավորվում ձեր ծախսերը կատարելլիս՝ ինչպես տեղավորել ձեր ֆինանսների մեջ։ Հետո՝ խնայողություններ։ Ամբողջ աշխարհի փորձը ցույց է տվել, որ առանց խնայողությունների չկա ֆինանսական բարեկեցություն։ Ֆինանսապես բարեկեցիկ լինելու համար պետք է անպայման ունենան անվտանգության բարձիկ, որը եկամուտների քառապատիկն է մեկ ամսվա կամ ծախսերի։ Օրինակ՝ եթե մեկ ամսվա կտրվածքով ծախսում են 150 հազար դրամ, միջինում պետք է 600 հազար դրամ ունենան մի կողմ դրած, որը կօգնի չնախատեսված իրավիճակներում։ Խնայողությունները տեղաբաշխելու մասին, օրինակ՝ ինչպես կարող եք տեղաբաշխել ավանդներում, կրիպտոարժույթներում, խոսում են կրիպտոարժույթների մասին, դրանց ռիսկերի ու հնարավորությունների մասի, պարտատոմսերի և այլ հնարավոր եղանակների մասին։
Նրա խոսքով՝ խարդախությունները վերջին 5 տարում գտնվում են կիզակետում անձնական ֆինանսների կառավարման մեջ, դա ևս առաջին քայլերից է, թե ինչպես կարողանան, օրինակ, անվտանգ պահել ֆինանսական աշխարհը։
Մանուչարյանը նշեց, որ խարդախությունների տեսակները մեծ հաշվով գրեթե նույնն են արդեն 4-5 տարի, նոր բան մեծ հաշվով չի հորինվում, միայն ձևերն են տարբերվում։ Ամենատարածվածը մնում է ֆիշինգը, երբ ուղարկում են հղում և խնդրում են դրա վրա սեղմեք և ինչ-որ բան լրացնեք։ Օրինակ՝ զանգում ասում են, որ հեռախոսի կամ ինչ-որ հավելվածի մեջ վիրուս է ընկել, և որպեսի փրկեն պետք է ուղարկեն հղում, դուք լրացնեք, կամ զանգով տվյալներ են հարցնում։