Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ղազախստանում մարտի 15-ին հրապարակվել են նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրաքվեի վերջնական արդյունքները։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 87.15 տոկոսը կողմ է արտահայտվել նոր Սահմանադրության նախագծին։ Հիմնական օրենքի նոր տարբերակի օգտին քվեարկել է 7,954,667 մարդ։
Միևնույն ժամանակ, առաջարկվող փաստաթղթի դեմ քվեարկել է ընտրողների 9.83 տոկոսը կամ 898,099 մարդ։
Փաստաթղթի համաձայն՝ Ղազախստանը նախատեսում է երկպալատ խորհրդարանական համակարգից անցնել միապալատ խորհրդարանի։ Այն նաև նախատեսում է պատգամավորների ընտրություն բացառապես կուսակցական ցուցակներով, մինչդեռ թեկնածուների ինքնաառաջադրման ինստիտուտը կվերացվի։