Սահամանդրական բարեփոխումների խորհուրդը շատ ակտիվ աշխատում է, մենք ամեն շաբաթ նիստեր ենք հրավիրում և տելստն արդեն պատրաստ է՝ ինչպես խոստացել էի։ Այս մասին Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստում ասել է նախարար Սրբուհի Գալյանը։
«Բայց հրապարակման մասով դեռ նորություններ չունեմ, որվհետեւ որոշվել է տեքստը քննարկել նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խմբակցությունում և վարչությունում, դրանից հետո որոշում կկայացվի տեքստը հրապարակելու մասով», – ասաց նա։
Գալյանի խոսքով՝ նոր Սահմանադրության «կենտրոնում» կրկին մարդն է՝ քաղաքացին, ժողովուրդը. «Եվ շեղում կառավարման այս կարգից չկա, որովհետեւ այն կարծիքին ենք, որ ժողովրդավարության սկզբունքների լավագույն արտահայտումը հենց պարլամենտարիզմի մեջ է։ Բայց մենք շատ մեծ փոփոխություններ ենք արել այն համատեքստում, որ փորձել ենք ավելի ապակենտրոնացնել իշխանության թեւերը եվ բալանսավորել, օրինակ՝ վերահսկողական մեխանիզմներ տրամադրել ԱԺ-ին վարչապետի գործունեության նկատմամբ եւ այլն»։