Մակրոնը Փեզեշքիանի հետ զրույցում շեշտել է Հորմուզով ազատ նավարկելու կարևորությունը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ և կոչ արել Թեհրանին դադարեցնել Մերձավոր Արևելքի երկրների վրա հարձակումները։

Նա նաև ընդգծել է, որ Ֆրանսիան գործում է միայն պաշտպանողական դիրքում՝ պաշտպանելով սեփական շահերը և ապահովելով նավարկության ազատությունը։

«Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից և տարածաշրջանը քաոսի մեջ գցում, ինչը լուրջ հետևանքներ կունենա ոչ միայն այսօր, այլև առաջիկա տարիներին: Սա վնասում է Իրանի և ամբողջ տարածաշրջանի մարդկանց», – ասել է Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահը նաև իր իրանցի գործընկերոջը ասել է, որ Հորմուզի նեղուցում նավարկելու ազատությունը պետք է վերականգնվի որքան հնարավոր է շուտ։

Leave a comment