Սև Օհանյանի պրոդյուսերական ֆիլմը 4 «Օսկար» է ստացել

Մարտի 15-ին «Դոլբի» թատրոնում կայացած «Օսկարի» 98-րդ մրցանակաբաշխության ժամանակ ամերիկահայ պրոդյուսեր Սև Օհանյանի և ռեժիսոր Ռայան Քուգլերի հեղինակած «Մեղավորներ» (Sinners) ֆիլմն արժանացել է 4 ոսկե արձանիկի։

Չնայած ֆիլմը սահմանել էր բացարձակ ռեկորդ՝ առաջադրվելով 16 անվանակարգում (գերազանցելով «Տիտանիկի» և «Լա Լա Լենդի» 14 անվանակարգերի ցուցանիշը), այն հաղթանակ է գրանցել հետևյալ առանցքային կատեգորիաներում.

  • Լավագույն դերասան. Մայքլ Բ. Ջորդանը ստացել է իր կարիերայի առաջին «Օսկարը»՝ երկվորյակ եղբայրների բարդ դերակատարման համար։
  • Լավագույն օրիգինալ սցենար. Ռայան Քուգլերն արժանացել է մրցանակի՝ սարսափ ժանրի և սոցիալական դրամայի յուրահատուկ համադրության համար։
  • Լավագույն օպերատորական աշխատանք. Օթըմ Դյուրալդ Արկապոուն դարձել է կինոաշխարհի առաջին կին օպերատորը, ով երբևէ հաղթել է այս անվանակարգում։
  • Լավագույն օրիգինալ երաժշտություն. Կոմպոզիտոր Լյուդվիգ Յորանսոնը նվաճել է իր երրորդ «Օսկարը»։

The post Սև Օհանյանի պրոդյուսերական ֆիլմը 4 «Օսկար» է ստացել appeared first on CIVILNET.

Leave a comment