Իրական քարտեզներն ընդդեմ արբանյակայինի. Ադրբեջանը ՀՀ տարածքում նոր դիրք չի կառուցել


Հայաստանի տարածքում Ադրբեջանը նոր դիրք չի կառուցել:


Պաշտպանության նախարարությունն իրական քարտեզներն է հակադրում Արման Թաթոյանի արբանյակային քարտեզներին, որոնք խուճապ ստեղծող կեղծ պնդումների հիմք էին դարձել:


Քաղաքագետներն էլ նկատում են՝ անորոշություններ կլինեն այնքան ժամանակ, քան դեռ Ադրբեջանի հետ ունենք ոչ թե սահմանազատված սահման, այլ շփման գիծ:


Ինչ վերաբերում է 2022-ին Ադրբեջանի զինուժի օկուպացրած տարածքներին, ապա թե՛ պետության, թե՛ փորձագետների դիրքորոշումն է՝ հարցը ոչ թե ռազմական, այլ  քաղաքական ճանապարհով պետք է կարգավորվի:


Մասնագետների գնահատմամբ՝ սահմանազատումից հետո ադրբեջանցիները հարկադրված կլինեն հեռանալ մեր տարածքից:


Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան

Դիտումների քանակ27

Leave a comment