«Իրանական զինվորականները չեն փակել Հորմուզի նեղուցը». Արաղչի | ՄԱՄՈՒԼ.ամ

Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին վստահեցրել է, որ իրանական զինվորականները չեն փակել Հորմուզի նեղուցը, և որ նավերի` այս ջրային ճանապարհով չերթևեկելու պատճառը «ամերիկյան ագրեսիայի պատճառով առաջացած անապահովությունն է»։ Թեհրանը մի քանի երկրներից ստացել է իրենց նավերի համար անվտանգ անցուղի ստեղծելու խնդրանքներ, և այս հարցի վերաբերյալ որոշումը կայացնում են Իրանի զինված ուժերը, հավելել է նա։

Leave a comment