Իրաքում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել ամերիկացի քաղաքացիներին լքել երկիրը, այդ թվում՝ Քրդստանի տարածաշրջանը։
Այս մասին ասվում է դիվանագիտական առաքելության կայքում տեղադրված հայտարարության մեջ։
«ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ լքեն Իրաքը։ Իրաքում մնալ ցանկացող ԱՄՆ քաղաքացիներին խստիվ կոչ է արվում վերանայել իրենց որոշումը՝ հաշվի առնելով Իրանի հետ կապված ահաբեկչական խմբավորումների կողմից ներկայացվող զգալի սպառնալիքը», – նշվում է կայքում։
Դիվանագետները նաև հիշեցրել են ԱՄՆ քաղաքացիներին 4-րդ մակարդակի տագնապի մասին:
Դեսպանատունը բացատրել է, որ «Իրանի հետ կապված ահաբեկչական խմբավորումները» թիրախավորում են ԱՄՆ քաղաքացիներին և ամերիկյան օբյեկտները ամբողջ երկրում, այդ թվում՝ Իրաքի Քրդստանի տարածաշրջանում։
Մասնավորապես, հարվածները ուղղված են ԱՄՆ օբյեկտներին, այդ թվում՝ Էրբիլի միջազգային օդանավակայանի շրջակայքում և Բաղդադի կանաչ գոտուն։ Դեսպանատունը նաև ընդգծել է, որ օդային տարածքի փակման պատճառով մեկնումը հիմնականում հնարավոր է ցամաքային ճանապարհով՝ հարևան երկրների միջոցով։