ՌԴ-ն խոցել է Ուկրաինայի ԶՈւ էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներ. ՊՆ

Բաժանորդագրվել

Հաղորդվում է, որ խոցվել են նաև հեռահար գործողությամբ անօդաչու թռչող սարքերի պատրաստման և գործարկման վայրերը:

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. Ռուսական զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի զինված ուժերի կողմից օգտագործվող էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։

«ՌԴ զինված ուժերի զորքերի խմբավորումների օպերատիվ-մարտավարական ավիացիան, հարվածային անօդաչու թռչող սարքերը, հրթիռային ուժերը և հրետանին խոցել են Ուկրաինայի զինված ուժերի կողմից օգտագործվող էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտները, ինչպես նաև հեռահար անօդաչու թռչող սարքերի պատրաստման և գործարկման կետերը, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերի և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետերը 148 շրջաններում», – ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Leave a comment