https://arm.sputniknews.ru/20260315/germanian-artaqsvats-qaghaqacinervov-2-inqnatir-e-ugharkel-hajastan-99869704.html
Գերմանիան արտաքսված քաղաքացիներով 2 ինքնաթիռ է ուղարկել Հայաստան
Գերմանիան արտաքսված քաղաքացիներով 2 ինքնաթիռ է ուղարկել Հայաստան
Sputnik Արմենիա
Արտաքսվածներին հայրենիք են ուղարկում ինչպես հատուկ չարտերային, այնպես էլ կանոնավոր չվերթերով։ 15.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-15T14:27+0400
2026-03-15T14:27+0400
2026-03-15T14:32+0400
չվերթ
արտաքսում
գերմանիա
հայաստան
վրաստանի հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0f/99868307_0:0:1501:844_1920x0_80_0_0_ebe2ad2fe5bb4f59af4f4a6f881e69a7.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Դավիթ Գալստյան. Sputnik Արմենիայի տվյալներով` Գերմանիան փետրվարին Հայաստան է ուղարկել արտաքսված քաղաքացիներով առնվազն երկու ինքնաթիռ։ Այդ չվերթերից մեկը տեղի է ունեցել Համբուրգից, երկրորդը՝ Մյունխենից։Մյունխենյան չվերթում, ըստ Sputnik Արմենիայի տվյալների, եղել է մոտ 130 մարդ (ՀՀ քաղաքացի կամ ուղղակի ազգությամբ հայ–խմբ.)։Մարտին Գերմանիայից Վրաստան է ուղարկվել ևս 40 մարդ։Մեր տեղեկություններով՝ արտաքսվածներին ուղարկում են ոչ միայն հատուկ, այլև կանոնավոր չվերթերով, մասնավորապես՝ Ֆրանկֆուրտից։ Օրինակ` դրանցից մեկով փետրվարի վերջին, նախնական տվյալներով, ուղարկվել է 12 մարդ։Ավելի վաղ Sputnik Արմենիան գրել էր, որ ԱՄՆ–ն հատուկ չվերթով Հայաստան է արտաքսել մի խումբ քաղաքացիների, ընդ որում` ՀՀ իշխանությունները հրաժարվել են հրապարակել արտաքսվածների թվի և կարգավիճակի մասին տվյալներ։Նշենք, որ գերմանական ԶԼՄ–ների տվյալներով՝ 2025 թվականի հունվարից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում Գերմանիայից արտաքսվել է 21 311 մարդ, ինչը 16 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Բացի այդ, 2025 թվականին ավելի քան 30 հազար միգրանտներ կամավոր լքել են երկիրը՝ ծանուցում ստանալուց հետո, որի համաձայն նրանք պետք է մեկնեին երկրից կոնկրետ ամսաթվին:Ամենից հաճախ անցյալ տարի արտաքսման մասին կարգադրագրեր են տրվել Վրաստանի (671), Ալբանիայի (661) և Թուրքիայի (618) քաղաքացիների վերաբերյալ։
գերմանիա
վրաստանի հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0f/99868307_0:0:1125:844_1920x0_80_0_0_86dfb696222246dc7be870740cb3e220.jpg.webp
չվերթ, արտաքսում, գերմանիա, հայաստան, վրաստանի հանրապետություն
չվերթ, արտաքսում, գերմանիա, հայաստան, վրաստանի հանրապետություն
Արտաքսվածներին հայրենիք են ուղարկում ինչպես հատուկ չարտերային, այնպես էլ կանոնավոր չվերթերով։
Մյունխենյան չվերթում, ըստ Sputnik Արմենիայի տվյալների, եղել է մոտ 130 մարդ (ՀՀ քաղաքացի կամ ուղղակի ազգությամբ հայ–խմբ.)։
Բացի այդ, նույն մյունխենյան չվերթում եղել են նաև Վրաստանի արտաքսված 79 քաղաքացիներ, այդ պատճառով էլ ինքնաթիռը Երևանից հետո ուղևորվել է Թբիլիսի:
Մարտին Գերմանիայից Վրաստան է ուղարկվել ևս 40 մարդ։
Մեր տեղեկություններով՝ արտաքսվածներին ուղարկում են ոչ միայն հատուկ, այլև կանոնավոր չվերթերով, մասնավորապես՝ Ֆրանկֆուրտից։ Օրինակ` դրանցից մեկով փետրվարի վերջին, նախնական տվյալներով, ուղարկվել է 12 մարդ։
Նշենք, որ գերմանական ԶԼՄ–ների տվյալներով՝ 2025 թվականի հունվարից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում Գերմանիայից արտաքսվել է 21 311 մարդ, ինչը 16 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Բացի այդ, 2025 թվականին ավելի քան 30 հազար միգրանտներ կամավոր լքել են երկիրը՝ ծանուցում ստանալուց հետո, որի համաձայն նրանք պետք է մեկնեին երկրից կոնկրետ ամսաթվին:
Ամենից հաճախ անցյալ տարի արտաքսման մասին կարգադրագրեր են տրվել Վրաստանի (671), Ալբանիայի (661) և Թուրքիայի (618) քաղաքացիների վերաբերյալ։