Գերծանր քաշային ըմբիշ Արամայիս Հարությունյանը Սերբիայի Զրենինյան քաղաքում շարունակվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակչում անչափ համառ գոտեմարտում պարտության մատնեց Հունգարիայի ներկայացուցիչ Լասլո Դարաբոսին ու արժանիորեն նվաճեց չեմպիոնի կոչումը։
Այսպիսով, մրցումային առաջին օրվա արդյունքներով մարզիչ Արմեն Բաբալարյանի սաները ԵԱ-ում Հայաստանի հաշվարկին բերեցին մեկական ոսկի, արծաթ եւ բրոնզ։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)