«Մեր ձևով» շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանի ֆեյսբուքյան գրառումը
Իշխանությունները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, վախենում են Սամվել Կարապետյանից և նրա մասնակցությունից առաջիկա ընտրություններին։ Գիշերվա դատական ակտը դրա մասին էր։
Սամվել Կարապետյանի տնային կալանքի երկարաձգումը չի՛ փոխելու իրականությունը։ Նրա նկատմամբ հասարակական լայն աջակցությունն աճում է, իսկ Փաշինյանի վարկանիշը շարունակում է անկում ապրել։
Սա է իրականությունը, որը իրենք տեսնում, զգում ու հասկանում են։
Սամվել Կարապետյանի շուրջ է ձևավորվում այն ուժը, որը պատրաստ է հաղթել։ Երեք ամսից Սամվել Կարապետյանը պաշտոնապես լինելու է Հայաստանի վարչապետը
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: