Մանվել Խաչատրյանը հաղթեց թուրք Կեսգինին ու նվաճեց ԵԱ բրոնզե մեդալը

Սերբիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի հաշվարկին առաջին մեդալը բերեց 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը։ Մեր մարզիկը երրորդ տեղի համար գոտեմարտում ըմբիշներին ընձեռվող ժամանակի (6 րոպե) կեսում 9։0 հաշվով հաղթեց թուրք Սերքան Կեսգինին ու նվաճեց բրոնզե մեդալը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment