Այսօրվա ճամփորդությունը մեր ձևավորած Հայաստանով էր և մեր քաղաքականությունների հանգուցային կետերով ճամփորդություն էր։ Այս մասին Կապանում, ներկուսակցական քարոզարշավի ժամանակ ելույթի ժամանակ նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Մինչև հիմա ես ասում էի կամ ընդամենը երկու օր առաջ ես ասում էի, որ մենք պետք է պաշտպանենք մեր ձևավորած Հայաստանը։ Հիմա այս դինամիկան փոխում է իմ կարծիքը։ Ես հիմա կարծում եմ՝ այսօրվա Հայաստանը առաջիկա ընտրություններում պետք է պաշտպանի ինքն իրեն։ Այսօրվա Հայաստանը առաջիկա ընտրություններում պետք է պաշտպանի ինքն իրեն, և էլի ուզում եմ ասել, նրանք, ովքեր պատկերացնում են, թե Հայաստանում լինելու է, ինչպես իրենք ասում են՝ «Գյումրի 2», ես էլի ուզում եմ ասել՝ ինչ է տեղի ունենալու Հայաստանում 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներում։ Տեղի է ունենալու հեղափոխություն 3 և Գյումրի 1, և ըստ էության վերահաստատվելու է Հայաստանի Հանրապետությունը, այն Հայաստանի Հանրապետությունը, որ մերը չէր և այլևս մերն է»,-նշել է նա։