Ուկրաինան, Իսրայելին անօդաչու սարքերով աջակցելու պատճառով, դարձել է Իրանի օրինական թիրախը։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Իբրահիմ Ազիզին:
Ազիզին չի մանրամասնել, թե ինչպես է Իրանը հակազդելու Ուկրաինային։
Ի պատասխան այս սպառնալիքի՝ Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ներկայացուցիչ Անդրեյ Կովալենկոն հիշեցրել է, որ հենց Իրանն է 2022-ից Ռուսաստանին մատակարարել «Շահեդ» տեսակի ԱԹՍ-ներ և հրահանգավորել ռուս զինվորականներին։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական հարձակում են սկսել Իրանի դեմ։ Հարձակման առաջին օրը սպանվել է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին։ Ռազմական գործողություններն ընդգրկում են Պարսից Ծոցի Արաբական երկրները։ Իրանն՝ ի պատասխան, հարվածներ է հասցնում տարածաշրջանի երկրների տարածքում տեղակայված ԱՄՆ բազաներին և Իսրայելին։ Իսրայելը հարվածում է նաև Լիբանանին։
The post Իրանն Ուկրաինան հայտարարել է «օրինական թիրախ» appeared first on CIVILNET.