Իրանում ՀՀ դեսպանության թեժ գծի զանգերը նվազել են. ԱԳՆ

Իրանում Հայաստանի դեսպանության թեժ գծի զանգերը որոշակիորեն նվազել են: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը:

Բադալյանը հայտնել է, որ զանգերը հիմնականում վերաբերում են ԻԻՀ-ՀՀ սահմանի անցանելիությանը և Իրանում գտնվող քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվության հարցմանը:

«ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունը շարունակում է աշխատել ինտենսիվ ռեժիմով:

Այս պահի դրությամբ Հայաստան վերադառնալու հարցով դիմած ՀՀ երկու քաղաքացիներին դեսպանության կողմից ցուցաբերվել է անհրաժեշտ աջակցություն»,- հայտնել է նա:

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական հարձակում են սկսել Իրանի դեմ։ Հարձակման առաջին օրը սպանվել է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին։ Ռազմական գործողություններն ընդգրկում են Պարսից Ծոցի Արաբական երկրները։ Իրանն՝ ի պատասխան, հարվածներ է հասցնում տարածաշրջանի երկրների տարածքում տեղակայված ԱՄՆ բազաներին և Իսրայելին։ Իսրայելը հարվածում է նաև Լիբանանին։

The post Իրանում ՀՀ դեսպանության թեժ գծի զանգերը նվազել են. ԱԳՆ appeared first on CIVILNET.

Leave a comment