https://arm.sputniknews.ru/20260314/15-tarva-mej-arajin-angam-2025-tin-migracivon-hashvekshiry-drakan-e-eghel-ngn-nakharar-99853603.html
15 տարվա մեջ առաջին անգամ 2025 թ–ին միգրացիոն հաշվեկշիռը դրական է եղել. ՆԳՆ նախարար
15 տարվա մեջ առաջին անգամ 2025 թ–ին միգրացիոն հաշվեկշիռը դրական է եղել. ՆԳՆ նախարար
Sputnik Արմենիա
Արփինե Սարգսյանի կարծիքով` վիզաների ազատականացման գործընթացը ամբողջությամբ կավարտվի 2-3 տարվա ընթացքում։ 14.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-14T19:30+0400
2026-03-14T19:30+0400
2026-03-14T19:30+0400
հայաստան
վիզա
արփինե սարգսյան
հանցագործություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0d/98761649_0:0:1600:901_1920x0_80_0_0_b79383ff33fb1e20670bb140510f0c40.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. 2025 թվականին Հայաստանը 15 տարվա մեջ առաջին անգամ գրանցել է միգրացիոն դրական սալդո` Հայաստան ժամանածների թիվը 8660-ով գերազանցել է մեկնածների թվին։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ ներկայացնելով ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի վերացման շուրջ երկխոսությունը:Ըստ ՆԳ նախարարի` այս ցուցանիշը վստահություն է հաղորդում եվրոպական գործընկերներին, քանի որ ԵՄ գործընկերները վստահ են, որ Հայաստանը չի գեներացնի լրացուցիչ ռիսկեր մարդկանց տեղաշարժի տեսանկյունից։«Բնականաբար, որոշ ռիսկեր կան, մենք պետք է կառավարենք այդ բոլոր ռիսկերը»,– ասել է նախարարը։Եվրամիության հետ բանակցություններում մյուս կարևոր գործոններից մեկը, ըստ նախարարի, երկրում հանցավորության մակարդակի նվազումն է։ Սարգսյանը նշեց, որ չնայած 2025 թվականին սպանությունների թիվն աճել է (2025թ–ին 50 2024-ի 45–ի դիմաց), բայց ընդհանուր առմամբ հանցավորությունը Հայաստանում նվազել է` 3.2 տոկոսով։«Ընդ որում` նվազել են մարդու դեմ ուղղված հանցագործությունները, կանխել է ավելի շատ պլանավորված սպանությունների դեպքեր: Այս տարի ունենք բացահայտված սպանության 12 դեպք, իսկ 2024–ին բացահայտվել է ընդամենը 3-ը»,– նշեց Սարգսյանը։Նրա կարծիքով` Հայաստանում սպանությունների դեպքերի մեծ մասը միջանձնային միջադեպերն են, իսկ դրա պատճառը հասարակության մտածելակերպն է։«Տարիներ շարունակ մեր հասարակության մեջ ընկալում կա, որ հայհոյանքին պետք է արձագանքել ավելի սուր հայհոյանքով, բռնությանը՝ ավելի կոշտ բռնությամբ, որպեսզի հարցը կարգավորվի, կամ էլ հարցերը պետք է լուծվեն հեղինակություններին ներքաշելով։ Բայց մենք տեսնում ենք, որ նման մոտեցումը ողբերգական դեպքերի է բերում»,– ասել է նա։ՆԳՆ նախարարը տեղեկացրեց նաև, որ վիզաների ազատականացման պրոցեսը, ամենայն հավանականությամբ, ամբողջությամբ կավարտվի 2-3 տարվա ընթացքում։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0d/98761649_67:0:1490:1067_1920x0_80_0_0_2c3ec04bcdc7b5fb98be1d91b2fac876.jpg.webp
հայաստան, վիզա, արփինե սարգսյան, հանցագործություն
հայաստան, վիզա, արփինե սարգսյան, հանցագործություն
Արփինե Սարգսյանի կարծիքով` վիզաների ազատականացման գործընթացը ամբողջությամբ կավարտվի 2-3 տարվա ընթացքում։
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. 2025 թվականին Հայաստանը 15 տարվա մեջ առաջին անգամ գրանցել է միգրացիոն դրական սալդո` Հայաստան ժամանածների թիվը 8660-ով գերազանցել է մեկնածների թվին։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ ներկայացնելով ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի վերացման շուրջ երկխոսությունը:
Ըստ ՆԳ նախարարի` այս ցուցանիշը վստահություն է հաղորդում եվրոպական գործընկերներին, քանի որ ԵՄ գործընկերները վստահ են, որ Հայաստանը չի գեներացնի լրացուցիչ ռիսկեր մարդկանց տեղաշարժի տեսանկյունից։
«Բնականաբար, որոշ ռիսկեր կան, մենք պետք է կառավարենք այդ բոլոր ռիսկերը»,– ասել է նախարարը։
Եվրամիության հետ բանակցություններում մյուս կարևոր գործոններից մեկը, ըստ նախարարի, երկրում հանցավորության մակարդակի նվազումն է։ Սարգսյանը նշեց, որ չնայած 2025 թվականին սպանությունների թիվն աճել է (2025թ–ին 50 2024-ի 45–ի դիմաց), բայց ընդհանուր առմամբ հանցավորությունը Հայաստանում նվազել է` 3.2 տոկոսով։
«Ընդ որում` նվազել են մարդու դեմ ուղղված հանցագործությունները, կանխել է ավելի շատ պլանավորված սպանությունների դեպքեր: Այս տարի ունենք բացահայտված սպանության 12 դեպք, իսկ 2024–ին բացահայտվել է ընդամենը 3-ը»,– նշեց Սարգսյանը։
Նրա կարծիքով` Հայաստանում սպանությունների դեպքերի մեծ մասը միջանձնային միջադեպերն են, իսկ դրա պատճառը հասարակության մտածելակերպն է։
«Տարիներ շարունակ մեր հասարակության մեջ ընկալում կա, որ հայհոյանքին պետք է արձագանքել ավելի սուր հայհոյանքով, բռնությանը՝ ավելի կոշտ բռնությամբ, որպեսզի հարցը կարգավորվի, կամ էլ հարցերը պետք է լուծվեն հեղինակություններին ներքաշելով։ Բայց մենք տեսնում ենք, որ նման մոտեցումը ողբերգական դեպքերի է բերում»,– ասել է նա։
ՆԳՆ նախարարը տեղեկացրեց նաև, որ վիզաների ազատականացման պրոցեսը, ամենայն հավանականությամբ, ամբողջությամբ կավարտվի 2-3 տարվա ընթացքում։