Էլ չենք պատրաստվում մեր միջոցներով փողոցն ասֆալտապատել. Վերին Անտառայինի բնակիչ

Էլ չենք պատրաստվում մեր միջոցներով փողոցն ասֆալտապատել. Վերին Անտառայինի բնակիչ

Մի անգամ մեր ուժերով ճանապարհը վերանորոգել ենք, դիմել ենք Երևանի քաղաքապետարան նամակ ենք ստացել, որ բյուջեում նախատեսված գումար չկա փողոցն ասֆալտապատելու համար։ Այս մասին այսօր` մարտի 14-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գոհար Գասպարյան՝ նախկինում Վերին Անտառային փողոցի 128 շենքի բնակիչ Կարեն Հայրապետյանը։

Փողոցի բնակիչները դժգոհում են, որ Երևանի քաղաքապետարանը անուշադրության է մատնել փողոցը և 6 տարուց ավելի է՝ նորոգման որևէ աշխատանք չի իրականացրել։ Նրանք 3 տարի առաջ իրենց սեփական միջոցներով են ասֆալտապատել փողոցը, սակայն շինարարական ծանր մեքենաների երթևեկության հետևանքով այժմ փողոցը գտնվում է անմխիթար վիճակում։ Նրանք պնդում են, որ արդեն անհնար է այս փողոցում մեքենա վարել, ինչպես նաև ցեխի և փոշու միջով քայլել։

«Քաղաքապետարան վերջին անգամ նամակ ենք ուղարկել անցած տարվա վերջին։ Փողոցի միակ խնդիրը միայն ասֆալտը չէ, չկա նաև լուսավորություն։ Արդեն 3-րդ տարին է ինչ գույքահարկը 50%-ով թանկացնում են։ Էլ չենք պատրաստվում մեր միջոցներով փողոցն ասֆալտապատել, ինչքան կարելի է», հավելեց Վերին Անտառային փողոցի 128/1 շենքի բնակիչ Անդրանիկ Բժշկյանը։  

Leave a comment